Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն
Հասարակություն

Լոռու մարզպետի սև ցուցակը, նրա մերձավորներն ու բարոյական ճնշումները

Լոռու մարզի Գուգարք համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Մացակյանը նեղսրտել է: Մարզպետարանից նրան առաջարկել են դեկտեմբերի 27-ին կայանալիք դպրոցի տնօրենների մրցույթում չդնել իր թեկնածությունը: Այս մասին 62-ամյա տնօրենն ասաց NEWSPRESS.am-ի հետ զրույցում:

Նա, իհարկե, հասկանում է, որ ոչ մի պաշտոն ժառանգական չէ ու չի պատրաստվում դպրոցի տնօրենի իր պաշտոնը ժառանգաբար փոխանցել, բայց կա մեկ ուրիշ խնդիր. Սամվել Մացակյանին բարոյական վիրավորանք է հասցրել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանի հետ ունեցած զրույցը:

Տնօրենը վստահեցնում է, որ Մինաս Սայադյանն իրեն կանչել է և հորդորել չդնել թեկնածությունը՝ փոխարենը խոստանալով փոխտնօրենի պաշտոն` նույն դպրոցում:

«Ինձ դա առաջարկեց Մինաս Սայադյանը, իսկ առանց մարզպետի հետ համաձայնության նման առաջարկ չէին անի: Առաջարկում են, որ ես, նույն դպրոցի ուսմասվար Կարինե Սարիբեկյանի հետ, չդնեմ իմ թեկնածությունը, ու նա միայնակ մասնակցի ընտրությանը»,- ասում է Սամվել Մացակյանն ու շտապում ընդգծել, որ Կարինե Սարիբեկյանի դեմ ոչինչ չունի, որ նա շատ մարդկային կին է ու մինչև վերջին պահը չի ցանկացել իր թեկնածությունն առաջադրել:

Մարդկայինը` մարդկային, բայց այսօր, փաստորեն, Սամվել Մացակյանին առաջարկում են չդնել իր թեկնածությունը, հենց այդ «մարդկային» կնոջ պատճառով, բայց միևնույնն է` Մացակյանը համոզված է, որ տիկինն իր թեկնածությունը դրել է կրթության վարչության պետի «ճնշման» ներքո…«նա մինչև վերջին պահն ասում էր՝ Պարո′ն Մացակյան, ինձ համար անհարմար է Ձեզ հետ դնեմ իմ թեկնածությունը, ուրիշ բան, որ Դուք թոշակի անցած լինեք…»:

Թե ինչո՞ւ պետք է ճնշեին Սարիբեկյանին, և ինչո՞ւ նա պետք է ակնարկեր Սամվել Մացակյանի թոշակի անցնելու մասին, տնօրենը դժվարանում է բացատրել, բայց նկատում է, որ մարզպետն իր վրա ատամ ունի:

«Ասում եմ` ա′յ պարոն Նալբանդյան, ախր ես 18 տարվա տնօրենի ստաժ ունեմ, ախր 49 վերապատրաստված տնօրենի մեջ միայն ես եմ 100 տոկոս բալեր հավաքել, ասում եմ` գոնե թող թոշակիս տարիքը գա, 6 ամիս է մնացել, որ դառնամ 63` ես իմ կամքով դիմում կգրեմ ազատման… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է պատասխանում ինձ. ասում է` ես որպես մարզպետ հո չե՞մ գնալու թոշակի: Ասում է` ինձ համար հետաքրքիր չէ, դու իմ սև ցուցակում ես: Հարցնում եմ՝ ինչի՞, Դուք գունավոր ցուցակներ ունե՞ք… դա ի՞նչ ասելու բան է…»,- սրտնեղած ասում է Մացակյանն ու շարունակում. «Ախր Կարինե Սարիբեկյանն էդ ի՞նչ վաստակ ունի, որ իրեն են ուզում նշանակել, չեմ հասկանում…»:

Դիտարկմանը, որ մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ Կարինե Սարիբեկյանը ոմն Վահագ Սաքանյանի կինն է, ով մարզպետի մերձավորներից է, Մացակյանն ասաց. «Ծանոթ ա, թե բարեկամ՝ ինձ չի հետաքրքրում… ես չեմ ուզում առաջ ընկնել իմ ենթադրություններից… ես ուղղակի Պարույր Սևակին հիշեցի, որ ասում է՝ մարդ կա ելել է շալակն աշխարհի, հիմա էստեղ օրենքների շալակն են ելել` էս է որ կա, ու առանց հիմնավոր պատճառների, մարդու բարոյական շահերին են կպչում»,– ասում է տնօրենն ու թվարկում դպրոցի ունեցած ձեռքբերումներն իր պաշտոնավարման ընթացքում և հիմա հարց է տալիս՝ ի՞նչ եմ արել, որ…

Նա հիշում է Նարեկացու խոսքերը` տեսեք ալեկոծվածներին չփոթորկեք. «Փոթորկել են, ամբողջովին հոգիս փոթորկել են… ես չեմ կարողանում նայեմ իմ կնոջ աչքերին, որ մանկավարժ է, իմ տղայի աչքերին, որ մանկավարժ է, իմ հարսի աչքերին, որ մանկավարժ է: Ես չգիտեմ՝ ինչ պատասխանեմ թոռնիկիս, երբ հարցնում է, թե ինչո՞ւ ես իրեն այլևս դպրոց չեմ տանում… դե ասեք, ի՞նչ պատասխանեմ…»,– վրդովված ասում է Մացակյանը:

Սամվել Մացակյանն իր անվստահությունն է հայտնում կառավարման խորհրդի նկատմամբ, քանի որ վերջիններս կլինեն մարզպետարանի ճնշման ներքո և ձայները կտան մյուս թեկնածուին: Բայց գոնե առայժմ չի պատկերացնում, թե կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 8 հոգուց, իրեն ու իր աշխատանքը լավ իմանալով՝ ի՞նչ խղճով պետք է քվեարկեն իր դեմ:

«Սա է հարցի բարոյական կողմը,- ասում է Մացակյանն ու ավելացնում,- այսքան տարի աշխատել եմ, գործազուրկի կարգավիճակո՞վ պետք է գնամ թոշակի… Աստված իրենց հետ»:

Այս պատմության մեջ հետաքրքիր է նաև այն փաստը, որ չնայած այս աղմուկն արդեն մի քանի օր է՝ շարունակվում է, ու մամուլն անդրադարձել է խնդրին, սակայն մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը չէր լսել այդ մասին.
«Այ, Դուք ասում եք` առաջին անգամ ձեզնից եմ լսում…»,– զարմացած նկատում է Սայադյանը ու, չնայած դրան, անմիջապես ինքն իրեն «վառում», թե հրապարակման մեջ ամեն ինչ սուտ է:

Շրջանցելով հարցը, թե չի՞ հանդիպել արդյոք նա Սամվել Մացակյանի հետ և հորդորել նրան հանել իր թեկնածությունը՝ Սայադյանն սկսում է բացատրել, թե ինչ կարգով են տնօրենները դնում իրենց թեկնածությունը, ու ինչպես է կատարվում ընտրությունը, և որ մինչև տնօրենի նոր նշանակումը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, որը ո′չ Սամվել Մացակյանն է, ո′չ էլ Կարինե Սարիբեկյանը, այլ երրորդ անձ…

Կրթության վարչության պետը թեմայի շուրջ այլևս ոչինչ չուներ ասելու:

Ինչ վերաբերում է մարզպետին, ապա նա ավելի անկեղծ գտնվեց` նշելով, որ ծանոթ է հրապարակումներին: Այդ հրապարակումներն Արթուր Նալբանդյանին «չար կատակ են» թվացել. «Դա ամբողջովին սուտ է… ես տնօրենների սև ցուցակ չունեմ, և յուրաքանչյուր տնօրեն գիտի և գիտակցում է, որ երբ իր պայմանագրային ժամկետը լրանում է, նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, և մրցույթ է լինում…»,- Մինաս Սայադյանի նման` մրցույթի անցկացման կարգը NEWSPRESS.am-ի հետ զրույցում բացատրեց մարզպետը:

Դիտարկմանը, թե նա շահագրգռված է Կարինե Սարիբեկյանի նշանակման հարցում, քանի որ վերջինս հանդիսանում է իր մերձավորի կինը, Արթուր Նալբանդյանը նկատեց, որ Կարինե Սարիբեկյանին նույնիսկ չի ճանաչում:

«Շատ կներեք, բայց ես Կարինե Սարիբեկյանին չեմ ճանաչում, դա բոլորովին իրականությանը չի համապատասխանում…»,-ասաց Նալբանդյանը:

Նա հերքեց նաև այն, որ հանդիպել է Սամվել Մացակյանի հետ:

«Բայց ինչո՞ւ պետք է ես հանդիպեի նրա հետ կամ առանձնազրույց ունենայի, իմաստը ո՞րն է… ինքն իրավունք ունի մասնակցելու, և իր շանսերն ավելի մեծ են… ես 151 դպրոց ունեմ, Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ամեն մի տնօրենի հետ առանձին հանդիպեմ, ի՞նչ պետք է խոսեմ…»,-ասաց Նալբանդյանը:

Նա այնքան էլ վստահ չէր, որ տեղեկատվությունն իսկապես ստույգ է: Երբ մեր թղթակիցը նրան ասել է, որ ունի տնօրենի ձայնագրությունը, մարզպետը նշեց. «Հա, որ ասում եք` հավատում եմ, բայց ինչո՞ւ պետք է նա նման բան ասեր, միգուցե վստահ չէ՞, որ խորհուրդն իրեն կընտրի… բայց հիմա, որ ասում եք` ես կզբաղվեմ այդ հարցով…»:

Հ.Գ. Զբաղվելը` կզբաղվի, սակայն պարզ չէ, թե քամին որ կողմ կփչի: