«ՀԺ». Անիմաստ շռայլություն՝ կառավարության և մի շարք գերատեսչությունների կողմից
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունն օրեր առաջ 550 հատ շնորհավորական բացիկներ է պատվիրել «Հայրապետ հրատարակչություն» ընկերությունից։ Բացիկներից յուրաքանչյուրի արժեքը 1800 դրամ է, իսկ կառավարությունը վճարելու է ընդհանուր 990 հազար դրամ։
Կառավարությունը բացիկներն ամենայն հավանականությամբ ձեռք է բերում ՀՀ պաշտոնյաներին՝ նախարարներին, պատգամավորներին և այլոց ամանորյա շնորհավորանքներ հղելու համար։ Ի դեպ, այս օրերին ՀՀ բոլոր գերատեսչությունները նախարարությունները, Ազգային ժողովը և այլ կառույցներ նույնպես նմանատիպ ծախսեր են անում՝ իրենց սուղ բյուջեից հարյուր հազարավոր դրամների բացիկներ ձեռք բերում և իրենց գործընկերների կամ տարբեր պաշտոնյաների նոր տարին շնորհավորում։ Օրինակ, Հանրային հեռուստաընկերությունը 500 հատ շնորհավորական բացիկ է պատվիրել ընդհանուր 100.000 դրամ արժողությամբ։ ՀՀ Քաղծառայության խորհուրդը մոտ 480 հազար դրամ է հատկացրել տոնական շնորհավորանքների և օրացույցերի համար։ Այդ բացիկները սովորաբար կուտակվում են պաշտոնյաների սեղաններին, այնուհետև դեն շպրտվում մեր սուղ բյուջեի պայմաններում դառնալով շռայլ ծախս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում