«Հրապարակ». Ծառուկյանի կազմակերպած արարողությանը կմասնակցեն նախագահն ու վարչապետը
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես կգա հունվարի կեսերին, որ «բուդա-չարազային» պրոցեսն այն չխամրի:
Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 25-26-ին, «Փարավոնում» կկազմակերպի հայաստանյան 10 լավագույն մարզիկների մեծարման արարողությունը, որին կմասնակցի այլեւս Ծառուկյանի աննկուն բարեկամ Սերժ Սարգսյանը:
Հետո «Փարավոնում» կհավաքվեն «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի բոլոր մասնակից-շահառուները` տոնելու Ամանորը: Իսկ վարչապետը մասնակցելո՞ւ է սպորտսմենների տոնին, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այո, անշուշտ, Կարեն Կարապետյանը նույնպես հրավիրված է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում