Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն
Արխիվ

«Ազգ- բանակը» սպառողական բրենդ չէ. Վիգեն Սարգսյան

«Ազգ- բանակը» սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ թե իշխանություն, և թե ընդդիմություն պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ը, լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` արձագանքելով ՀԱԿ համագումարում «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին:

«Դեռ ժամանակ կլինի, և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի որոշ դրույթներին շատ մանրամասն անպայման կանդրադառնամ»,- ասել է Սարգսյանը և նշել, որ խաղաղությունն այժմ անհնար է առանց ուժեղ պաշտպանական համակարգի: Սարգսյանը բացառել է, որ Տեր-Պետրոսյանը հստակ չպատկերացնի դա: «Հենց այն օրինակում, որը նա մեջբերեց, խաղաղասիրական բոլոր նախաձեռնությունները հնարավոր են դառնում այն դեպքում, երբ երկրի պաշտպանական համակարգը բավականաչափ ուժեղ է: «Ազգ-բանակի» գաղափարախոսությունը երկրի ռազմականացման գաղափարախոսություն չէ: Այն ԶՈՒ-ի հնարավորությո ւնները հասարակության և պետության առաջընթացի համար օգտագործելու գաղափարախոսություն է: Իհարկե, կարելի է «Ազգ-բանակը» համարել բրենդ, բայց դա սպառողական բրենդ չէ, դա գաղափարախոսություն է և ցանկացած քաղաքական ուժ պետք է մատնանշի իր գաղափարախոսությունը, որի շուրջ կառուցելու է իր քաղաքականությունը: Մի իրավիճակում, երբ երկիրը պետք է պատրաստ լինի իրեն թելադրվող ռազմական արկածախնդրություններին` պացիֆիզմը լավագույն գործընկերը չէ»,- նկատել է Վիգեն Սարգսյանը` ավելացնելով, որ այդ ֆոնին իր համար շատ զարմանալի էր այն գնահատականը, որ տրվել Ս մեր հարևան երկրի ղեկավարին, որը համարում է աշխարհի հայությունը Ադրբեջանի թիվ մեկ թշնամի, իսկ Երևանը` պատմական ադրբեջանական հող: Սարգսյանի խոսքով՝ այդ ֆոնին գնահատել նրան որպես պրագմատիկ, ադեկվատ պետական գործիչ, որոշ առումով շեղում է իրականությունից:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին պնդմանը, թե Հենրիխ Մխիթարյանն այսօր ազգի հպարտության և ուրախության միակ առարկան է, Վիգեն Սարգսյանը հիշեցրել է հպարտանալու այլ օրինակներ ևս` մեր աշխարհահռչակ երաժիշտներին, որոնք գրավում են աշխարհի բեմերը, Օլիմպիական չեմպիոնին և մեդալակիրներին, շախմատիստներին, որոնք տարիներ շարունակ բերում էին Հայաստանին աշխարհի ոսկին, գիտնականներին, որոնց հայտնաբերած տարրերը տեղ են գտնում Մենդելեևի աղյուսակում: «Բայց առաջին հերթին մենք հպարտանում ենք սահմանին կանգնած մեր զինվորով և նրա թիկունքում կանգնած մեր հրամանատարով, սպայով, որոնք իրենց ծանր ծառայությամբ ապահովում են մեր երկրի խաղաղ զարգացումը և առաջընթացը: Եվ ես մեծ հույս ունեմ, որ ՀԱԿ համագումարի պատվիրակները կիսում են մեր այս տեսակետը»,- ասել է Վիգեն Սարգսյանը: