Թուրքիայում Անդրեյ Կառլովին սպանողը ոստիկան է (տեսանյութ)
Պարզվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանող ինքնությունը, Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Սպանողի անունն է Մերթ Ալթընթաշ, նա ոստիկանության աշխատակից է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մահափորձ է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի դեմ: Դեպքը տեղի է ունեցել ցուցահանդեսում ելույթի ժամանակ, տեղեկացում են թուրքական լրատվամիջոցները: Դեսպանը ծանր վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Կառլովից բացի վիրավորվել է ևս 3 հոգի:
Դեսպանը մահացել է:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ սպանողը գոռացել է «մի մոռացեք Սիրիան, մի մոռացեք Հալեպը, քանի դեռ մեր եղբայրները ապահով չեն, դուք ապահով չեք լինելու»:
Տեսանյութ.