Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն
Արխիվ

Գյումրիում խայտառակ վիճակ է. ջերմաստիճանը նվազում է, ջրի ու կոյուղու խողովակները՝ սառում (լուսանկարներ)

Այսօր Գյումրիում ամենացուրտ գիշերն էր, օդի ջերմաստիճանը նվազեց մինչև – 29 աստիճան:

Ցուրտն ու սառնամանիքն ամենաշատը Գյումրիում զգում են տնակում ապրողները, փայտյա, քայքայված բարակ պատերը չեն կարող պաշտպանել մարդկանց ցրտից: Ինչքան էլ փորձեն վառելափայտի կուտակած պաշարները սպառել, առավոտյան նորից սեղանին դրված մի բաժակ ջուրը սառցակալած կլինի, իսկ կոմունիկացիոն համակարգը՝ չգործող:

gyumrum-xaytarak-vichak-jermastijann-nvazum-jurukoyugh-xoghovaknern-sarumcurt-sarmananiq-seyran-poloyan-musherku-taghamas-komunikacon-1

Գրեթե նույն վիճակն էր նաև այսօր բազմաբնակարանային շենքերում:

gyumrum-xaytarak-vichak-jermastijann-nvazum-jurukoyugh-xoghovaknern-sarumcurt-sarmananiq-seyran-poloyan-musherku-taghamas-komunikacon-2

Նույնիսկ անընդհատ ջեռուցելու դեպքում այսօր շատ գյումրեցիների համար առավոտն սկսվեց վատ լուրով՝ սառել են ջրի ու կոյուղու խողովակները: Հատկապես նորակառույց Մուշ 2 թաղամասում խնդիրն անխուսափելի է: Այս թաղամասը 2010-2012թթ. կառուցել է «Գլենդել Հիլզ» շինարարական ընկերությունը. շինարարական բազմաթիվ թերություններից բացի, մոտ 70 շենքում խողովակները մեկուսացված չեն, ու ամենախոցելին են դառնում ջերմաստիճանի նվազման պայմաններում:

gyumrum-xaytarak-vichak-jermastijann-nvazum-jurukoyugh-xoghovaknern-sarumcurt-sarmananiq-seyran-poloyan-musherku-taghamas-komunikacon-3

Մուշ 2 թաղամասը սպսարկող համատիրության նախագահ Սեյրան Պոլոյանը վիճակը NEWSPRESS.am–ի հետ զրուցում այսպես գնահատեց. «Խայտառակ վիճակ է, ամեն վայրկյան զանգում են, գալիս համատիրություն՝ տեղեկացնելու, թե ջրի կամ կոյուղու խողովակներն են սառել: Անցնող մի քանի օրերին էլի դեպքեր ունեինք ու փորձում էինք նույն օրը հալեցնել, որ ամբողջ շենքի խողովակները չսառեին, բայց այսօր առավոտվանից այնքան են դիմել, որ չգիտենք՝ կհասցնե՞նք արդյոք»: 

gyumrum-xaytarak-vichak-jermastijann-nvazum-jurukoyugh-xoghovaknern-sarumcurt-sarmananiq-seyran-poloyan-musherku-taghamas-komunikacon-4

Մեկուսացումից բացի, խողովակների սառելու պատճառ են նաև փակ դռները: Մարդիկ արտագաղթել, դուռը փակել ու հեռացել են, մեկ մուտքի 12 բնակարաններից բնակեցված է միայն մեկը, հետևաբար շղթայական սառցակալում են խողովակները, կոմունիկացիոն հանգույցները: Այս պատճառով նույն վիճակն է նաև Անի թաղամասում: Ամեն օր ավելացող փակ դռների ու արտագաղթի պատճառով մեծանում է վտանգը, որ շուտով շարքից դուրս կգան քաղաքի կոմունիկացիոն ցանցերը:

gyumrum-xaytarak-vichak-jermastijann-nvazum-jurukoyugh-xoghovaknern-sarumcurt-sarmananiq-seyran-poloyan-musherku-taghamas-komunikacon-5

Կենտրոն համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանն էլ նշեց. «Հին շենքերում վիճակը մի փոքր բարվոք է, խողովակները դեռ երկաթից են, մեկուսացրել ենք, բացի դրանից էլ, հալեցնելն ավելի հեշտ է, քան մետաղապլաստե խողովակները: Բայց հին շենքերում էլ խողովակներն են քայքայված ու սառելուց հետո, ընդարձակվելուց պայթում են, կոյուղին ու ջուրը լցվում է տները»:

gyumrum-xaytarak-vichak-jermastijann-nvazum-jurukoyugh-xoghovaknern-sarumcurt-sarmananiq-seyran-poloyan-musherku-taghamas-komunikacon-6

Առավոտվանից մասնագետի օգնությամբ, կամ սեփական նախաձեռնությամբ շենքերի նկուղներում կարելի էր տեսնել մարդկանց, ովքեր կրակ վառած սպասում էին մինչև կբացվեն խողովակները: Նշենք, որ երեք տարի առաջ քիչ չէին դեպքերը, երբ շենքերը դեկտեմբերից մինչ մարտ ջուր ու կոյուղի չունեին սառած խողովակների ցանցի պատճառով: Համատիրությունները չունեն համապատասխան տեխնիկա՝ խողովակները բացելու ու նորմալ ջրամատակարարում ապահովելու համար: