Սարսափելի դեպք՝ Սպիտակում. 45-ամյա կնոջը կախված, իսկ նրա մանկահասակ երեխաներին մահացած են գտել
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սարսափելի դեպք է գրանցվել Սպիտակում. 1971 թ. ծնված կինը հայտնաբերվել է կախված՝ բնակելի շենքի շքամուտքում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ երեխաները՝ մահացած։ Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, քրեագետներ եւ դատաբժիշկներ։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։ Քննության արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։
Նախնական տվյալներով՝ կինն իր երեխաների հետ նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով»։