Վահան Մարտիրոսյանն Ամանորը դիմավորելու է Ծաղկաձորում
Այս տարի Ամանորը դիմավորելու եմ Ծաղկաձորում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ 2016թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ նա հաղորդեց, որ տարբեր երկրներում է տոնել Ամանորը, սակայն այս տարի որոշել է Հայաստանում դիմավորել:
Մարտիրոսյանը նաև նշեց, որ Ամանորի եռուզեռին հաճույքով մասնակցում է, տոնածառ է դնում, սակայն տոնածառ չի կարողացել զարդարել՝ ժամանակի սղության պատճառով:
Վահան Մարտիրոսյանը հավատում է, որ 2017թվականը հաջողություններ կբերի, սակայն Ձմեռ պապին նամակներ չի գրում, եթե գրեր, ապա միայն խաղաղություն կխնդրեր: