Հանրապետական դառնալուց հետո, իմ կյանքում ոչինչ չի փոխվել. Վահան Մարտիրոսյան
Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ամփոփեց տարին: Նա ներկայացրեց ոլորտային ուղղությունները և կատարած աշխատանքները:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ՀՀԿ կուսակցությանն անդամագրվելուց հետո ի՞նչ է փոխվել նախարարի կյանքում, պարզվեց. «Հանրապետական դառնալուց հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել»:
Վահան Մարտիրոսյանը պատասխանեց նաև լրագրողների՝ «պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի ձևակերպմանը: Նա նշեց, որ պրիմիտիվ գողության իր աշխատանքային 3 ամսվա ընթացքում չի հանդիպել. «Հուսով եմ, որ նախկինում էլ գողություն չի եղել: Չեմ կարող մեկնաբանել»:
Հիշեցնենք, որ վերջին նախարարական փոփոխություններից հետո, կառավարության այն անդամները, որոնք Հանրապետական չէին՝ դարձան, այդ թվում՝ Վահան Մարտիրոսյանը: