Վահան Մարտիրոսյանը տարին ամփոփեց սեփական միջոցների հաշվին
Այսօր տարին ամփոփեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նշենք, որ նա մոտավորապես 3 ամիս է, ինչ ղեկավարում կառույցը՝ այն ժառանգելով Գագիկ Բեգլարյանից:
Հավելենք նաև, որ նորանշանակ նախարարը տարին ամփոփեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում. այս իրադարձությունը հետաքրքրեց լրագրողներին, հատկապես թե ի՞նչ միջոցներով է վարձակալվել սրահը:
Վահան Մարտիրոսյանը նախ նշեց, որ նախարարությունում հարմար մեծ սրահներ չկան՝ մեծ թվով լրագրողներ ընդունելու համար: Ըստ նրա՝ ինքը տարածքը վարձակալել է իր անձնական միջոցների հաշվին՝ շուրջ 888 000 դրամ:
«Սա իմ անձնական որոշումն է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կարող է ներկայացնել քարտային վճարը: