Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն
Տնտեսություն

Նարեկ Սարգսյանը ցանկանում է Քաղաքաշինության կոմիտեն տեղափոխել Գյումրի՞ ու հաշվառել տնակների թիվը

Գյումրիում հաջորդ տարվանից սկսվելու է տնակների հաշվառումը, Շիրակի մարզպետարանը հանձնարարական է ստացել հստակ թվեր ներկայացնել՝ քանի տնակ կա, քանիսն են բնակեցված ու ովքեր են ապրում այդ տնակներում:

Նշենք, որ Գյումրիում մարզպետարանն ու քաղաքապետարանը բազմիցս են փորձել տնակների հաշվառում անել, բայց այդպես էլ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող տնակների թիվն ասել չի ստացվում: Դրանց մի մասը կա′մ քանդվում է ընթացքում, կա′մ տեղափոխվում է: Տեղափոխում են հիմնականում այն տնակները, որոնց բնակիչներին պետական ծրագրով բնակարան հատկացրել են ու պարտավոր են քանդել տնակը, բայց դրա փոխարեն տեղափոխում են տնակը, իբր քանդել են ու այն տալիս վարձակալության:

Այս և այլ պատճառներով Գյումրիի տնակների քանակն իմանալ չի հաջողվում: Բայց քանի որ հաջորդ տարի կառավարությունը պաշտոնապես ավարտում է անօթևանի կարգավիճակ ունեցողների հարցը, ու բնակարանի գնման վկայականով 2017-ին նախատեսվում է պետական բյուջեից 560 մլն դրամ հատկացնել, ցանկանում է իմանալ, թե քանի ընտանիք է դեռ  մնում տնակում:

Սրանք այն ընտանիքներն են, որոնք երկրաշարժի ժամանակ, ասենք, ունեցել են 1 սենյականոց, ու ընտանիքի կազմը եղել է 3 հոգի, անցնող 28 տարվա ընթացքում երեխաներ են ունեցել, զավակները մեծացել են, ամուսնացել ու 10 և ավելի անդամ դարձել: Պետության հատկացրած մեկ սենյականոցում հազիվ մեկ ընտանիքն է տեղավորվել, մյուս մասը մնացել է տնակում:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այս խնդրին տեղյակ է ու նշում է. «Գյումրիում կա մոտ 3500 անօթևան ընտանիք, որոնք բնակարաններ չեն կորցրել երկրաշարժի հետևանքով, բայց բնակվում են տնակներում: Այդ թիվը միշտ տատանվում է, երբ այդ հաշվառումը լինի՝ կհասկանաք, թե քանի տնակ կա, դրանցից քանիսն են դատարկ, քանիսը՝ բարվոք վիճակում, ու եթե չխանգարեն գլխավոր հատակագծին և լինեն բարվոք վիճակում, կմնան որպես կացարան, իսկ մյուսների բնակարանի հարցը կլուծվի սոցիալական ծրագրերի միջոցով՝ 2018 թվականին, քանի որ լրանում է երկրաշարժի 30-րդ տարելիցը, մենք պարտավորվում ենք մինչև այդ լուծել մարզի անօթևանության խնդիրը»:

Նարեկ Սարգսյանը նաև հավելեց, որ ցավոք, Գյումրին դեռ համարվում է աղետի գոտի, ու երբ անօթևաններին բնակարանով ապահովեն վերջնականապես, դրանից հետո հարկավոր է զարգացման ծրագրեր իրականացնել:

Իսկ դրա լուծման համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահն իր տարբերակն է առաջարկում: «Պետք է Գյումրին դիտարկել որպես երկրորդ մայրաքաղաք, որովհետև նման այլ քաղաք չունենք: Պետք է մայրաքաղաքի ֆունկցիաներ կատարելու հնարավորություն տանք»:

Քաղաքի զարգացման տարբերակներից է համարում հյուպատոսարանների, համալսարանների, գերատեսչությունների տեղափոխումը: Իսկ այն հարցին, թե Քաղաքաշինության կոմիտեն պատրա՞ստ է տեղափոխվել Գյումրի, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Ես դեռ երկու տարի առաջ եմ առաջարկել, մեծ հաճույքով կգամ Գյումրի: Դա ինձ համար պատիվ կլինի»:

Նման առաջարկներով հանդես են եկել տարբեր պաշտոնյաներ Գյումրի այցելությունների ժամանակ: Միայն թե ամեն առաջարկի հեռանկար ավարտվում է Գյումրի-Երևան ճանապարհին, երբ պաշտոնյաները հասնում են մայրաքաղաք, արդեն տեղափոխությունը դառնում է անհնար ու ոչ իրատեսական:

NEWSPRESS.am