«Միսս աշխարհ-2016» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը (տեսանյութ)
Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալիեն հաղթել է «Միսս աշխարհ-2016» գեղեցկության մրցույթում, որն անցկացվել է կիրակի։ Երկրորդ տեղում Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Յարիտզա Միգելինա Ռեյես Ռամիրեսն է, երրորդ տեղում է Ինդոնեզիայի քաղաքացի Նատաշա Մանուելան։
Այդ մասին տեղեկանում ենք մրցույթի կազմակերպիչների Twitter-յան էջից:
19-ամյա հաղթողին թագը հանձնել է «Միսս աշխարհ-2015» մեքսիկուհի Միրեյ Լալագունան։ Մրցույթն անցկացվել է նորաբաց «MGM National Harbor» հյուրանոցային-ժամանցային համալիրում, որը գտնվում է Վաշինգտոնի արվարձան Օքսեն-Հիլում (Մերիլենդ)։
Նշենք նաև, որ մրցույթին մասնակցել է 117 գեղեցկուհի։