Լիբանանի նորակազմ կառավարությունում երկու նախարարները հայ են
Լիբանանի նախագահական պալատում հայտարարվել է նորակազմ կառավարության անդամների անունները։ Այսպիսով, ինչպես լիբանանյան աղբյուրներից տեղեկանում է «Հայ Ձայնը», 30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։
Լիբանանի վարչապետ Սաատ Հարիրին կառավարության կազմավորումից անմիջապես հետո հայտարարություն արեց և տեղեկացրեց, որ այս կառավարությունը կարճաժամկետ կյանք ունի, և իրենց համար այսօր առաջնայինը լինելու է նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ու վավերացումը։
Նշենք, որ Ժան Օղասաբյանը համարվում է վարչապետ Հարիրիի շատ մոտ անձնավորություն, իսկ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ից է։