Երևանում, Կոտայքում ու Սյունիքում ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել
Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ երկաթգծի կայարանի տարածքում, «ЗИЛ 130» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ЗИЛ 130» մակնիշի 34 UF 872 պ/հ ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 05.44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցում՝ թիվ 13 պոլիկլինիկայի մոտակայքում, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 11 SU 321 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Հ. Մ.):