Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասին
Մամուլ

«168 ժամ». Հայաստանը զրկվեց ամենակարևորից

«168 Ժամ» թերթն իր առաջնորդողում գրում է.

«Նախօրեին Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել այն փաթեթը, որը հնարավորություն կտա առաջիկայում ապահովել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների՝ առանց վիզայի մուտքը Եվրամիության տարածք։

Վրաստանն ու Ուկրաինան այն երկրներն են, որոնց հետ միասին Հայաստանն ընդգրկված էր Արևելյան գործընկերության ծրագրում, և որոնց հետ համընթաց, ընդ որում, շատ հարցերում՝ ավելի առաջանցիկ տեմպերով, ընթանում էր դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել Եվրախորհրդարանում Վրաստանի ու Ուկրաինայի վերաբերյալ, կարող էր և պետք է առնչվեր նաև Հայաստանին։

Եթե չլիներ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որը եղավ, որպեսզի Հայաստանի համար էլ չլիներ 2016 թվականի դեկտեմբերի 14-ը։ Որովհետև եթե Հայաստանի քաղաքացիները նույնպես ստանային առանց վիզայի Եվրամիություն այցելելու հնարավորություն, կարճ ժամանակ հետո «բացելու էին աչքերը» և հասկանալու էին, որ աշխարհը չի սկսվում ու ավարտվում Կրասնոդարով ու Վլադիկավկազով ու խոպանի այլ հետամնաց կենտրոններով։ Հասկանալու էին, որ աշխարհն ապրում է միանգամայն այլ հարթությունում, այլ արժեքներով ու այլ նպատակներով:

Տեսնելու ու հասկանալու էին, որ մարդն այդ տարածության մեջ ոչ թե գլխաքանակ է ու ընտրազանգված, այլ այն, ինչի բարեկեցությանը ծառայում են պետությունը, իշխանությունը, քաղաքականությունը, ամեն ինչը։

Տեսնելով ու հասկանալով դա՝ Հայաստանի քաղաքացին հասկանալու էր նաև ռուսականության հետամնացությունն ու հակամարդկայնությունը, ու դա հասկանալով՝ վերանայելու էր իր կարծիքը «հավերժ Ռուսաստանի» հետ դատապարտվածության մասին, որի միջոցով ռուսական տարածության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պահպանվում ու վերարտադրվում է իշխանությունը։

Մեծ հաշվով, հենց այդ հեռանկարը բացառելու համար տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որը Ռուսաստանին հնարավորություն տվեց պահպանել ազդեցությունը, Հայաստանի իշխանությանն էլ՝ իշխանությունը Հայաստանում։ Հայաստանի իշխանությունը՝ հանուն իշխանության ու ռուսականության պահպանման, Հայաստանին ու Հայաստանի քաղաքացիներին զրկեց արժանապատիվ կյանքի հեռանկարից ու ապագայից։

Որովհետև այդ ապագայում չէր կարող տեղ ունենալ այն իշխանությունը, որը երկիրը մեկ գիշերվա մեջ խցկեց հետադիմության հետնախորշ, որտեղից այսօր հայտարարվում է, որ այդտեղ չխցկվելով՝ գուցե իրավիճակն ավելի վատ լիներ։ Հայտարարվում է՝ շատ լավ հասկանալով, որ ավելի վատ չի լինում»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում