Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությունն անլրջացնում է քաղաքական դաշտը
Նիկոլ Փաշինյանի համակիրները, քարոզարշավ են սկսել դերասան Սերգեյ Դանիելյանի դեմ: Նրան մեղադրում են ընտրություններին ընդառաջ ստեղծված իշխանական պրոյեկտ լինելու մեջ: Նախաձեռնության հասցեին հնչող քննադատություններն արվում են ամենայն լրջությամբ: Սոցիալական տիրույթում ակտիվ շրջանառվում է կարծիքը, թե քաղաքական այս պրոյեկտի նպատակը քաղաքական դաշտն անլրջացնելն է:
«Քաղաքացիական պայմանագրի» համակիրների հարձակումը դերասանի դեմ իր հերթին քննադատությունների ալիք է բարձրացրել հենց Նիկոլ Փաշինյանի կուսակցության դեմ: Մի շարք օգտատերեր նկատում են, որ կարիք չկա լրջացնելու մի բան, որն ակնհայտորեն անլուրջ է և նոր խոսք հասարակական- քաղաքացիական կյանքում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ֆեյսբուքի հայկական տիրույթում քննարկվող գլխավոր թեման Սերգեյ Դանիելյանի աղմկահարույց հարցազրույցն է Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ: Դերասանը խոսել է իր «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության մասին, որի հապավումը հնչում է որպես «վիրավորանք»: