«Հրապարակ». Սերժ Սարգսյանն այս տարի նախընտրական նորամուծություն է մտահղացել
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս տարի նախընտրական նորամուծություն է մտահղացել։ Տարեվերջյան հանդեսների, նախագահականում հրավիրվող ֆուրշեթների հետ միասին որոշել է այցելել տարբեր գերատեսչություններ, որտեղ աշխատակազմերի հետ հանդիպում կունենա։
Կամփոփվեն 2016թ․ կատարված աշխատանքները, հաշվետվություններ կլսեն, 2017 թվին ուղղված մաղթանքներ ու շնորհավորանքներ կհնչեն։ Թերևս կխոսվի նաև թերացումների, նոր վարչապետի և նրա թիմի աշխատանքի, առաջիկա անելիքների մասին։ «Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ նախագահը կայցելի մոտ 7 գերատեսչություն, որոնցից մեկը կլինի արտաքին գործերի նախարարությունը։
Փորձեցինք տեղեկությունը և մյուս «ընտրյալ» գերատեսչությունների անունները ճշտել նախագահի խոսնակից՝ Վլադիմիր Հակոբյանից, սակայն նա կրկնեց իր ստանդարտ պատասխանը․ «Նախագահի այցերի և հանդիպումների մասին մենք տեղեկացնում ենք պատշաճ կարգով և ժամանակին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում