Արմեն Երիցյանը հասկացել էր` ոչ մի պաշտոն ու կոչում չի կարելի փոխել «մարդ» կոչման հետ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը։ Արարողությանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության մի շարք անդամների հետ մասնակցում էր նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորը ցավ է ապրում:
«Ցավակցում և վշտակցում եմ իր հարազատներին և մերձավորներին: Իրոք մեզ համար մեծ կորուստ էր: Արմեն Երիցյանն ազնիվ, հայրենասեր, պատասխանատու կառավարության անդամ էր: իշտ իր ազգանվեր, հայրենանպատ գործունեությամբ փայլել է և իր աշխատանքի ընթացքում եղել է շատ ազնիվ»,-ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` Արմեն Երիցյանը հասկացել էր ու գիտեր, որ ոչ մի պաշտոն ու կոչում չի կարելի փոխել «մարդ» կոչման հետ: