Հայաստանի տարածքով Եվրոպա գազի տարանցման հարցը
Էներգետիկայի նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի տարածքով Եվրոպա գազի տարանցման հարցը: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում Իրանի դեսպանության պաշտոնական կայքը:
Դեկտեմբերի 14-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հանդիպում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման, Իրան-Հայաստան-Վրաստան էլեկտրացանցերի միացման, Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման և հողմային էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ երկու երկրի համագործակցության ուղիների շուրջ: