Ստեփանծմինդա-Լարսը թեթև մարդատարների համար առաջիկա ժամերին կբացվի
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։
Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։
Առաջիկա ժամերին նախատեսվում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացել։