Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում
Արխիվ

Բալասանյանի պարտությո՞ւնը, թե՞ համակերպումը Ղուկասյանին (լուսանկարներ)

Գյումրիի Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը եղել է Անդրկովկասում առաջին նկարչական դպրոցը։ Դեռևս 1921 թվականին այժմյան «Կումայրի» պատմամշակութային կառույցների արգելոց-թանգարանի շենքերից մեկը բացեց իր դռները նկարչական տաղանդ ունեցողների համար։

shirakimarz-gyumr-nerkayev-naxkin-qaxaqapeter-samvel-balasanan-vardan-ghukasyan-nkarchakan-dproc-vtarayin-shenq-patmakan-mshakuytayin-karuyc-2 shirakimarz-gyumr-nerkayev-naxkin-qaxaqapeter-samvel-balasanan-vardan-ghukasyan-nkarchakan-dproc-vtarayin-shenq-patmakan-mshakuytayin-karuyc-7

Երկրաշարժի հետևանքով նկարչական դպրոցի շենքը դարձավ վթարային ու նկարչական դպրոցը տեղավորվեց տարբեր հասցեներում, մերկուրովցիներն սպասում էին վերանորոգմանը, որ վերադառնան իրենց «տուն»։ Շենքը, սակայն, ոչ թե վերանորոգվեց, այլ օտարվեց ու վաճառվեց՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու ավագանու որոշմամբ։ Ըստ տարածված խոսակցությունների՝ շենքը տրվել է Վարդան Ղուկասյանի մտերիմներից մեկին, բայց իրականում տեր ու տնօրենը նախկին քաղաքապետն է։

shirakimarz-gyumr-nerkayev-naxkin-qaxaqapeter-samvel-balasanan-vardan-ghukasyan-nkarchakan-dproc-vtarayin-shenq-patmakan-mshakuytayin-karuyc-1

Համակերպվելով վաճառքի փաստի հետ՝ նկարչական դպրոցի սաները տեղավորվեցին նախկին դպրոցի հարակից շենքում, որտեղ գործում էր Հ․Թումանյանի անվան գրադարանը։ 60 աշակերտները չունենալով տարրական պայմաններ՝ ջեռուցում, ազատ տարածք, համապատասխան լուսավորություն, նորմալ կոյուղի, մի քանի հերթով պարապում էին։ Նկարիչները փորձեցին բարեգործական ցուցահանդեսներ կազմակերպել` ստացված միջոցներով օգնելով նկարչական դպրոցին։

shirakimarz-gyumr-nerkayev-naxkin-qaxaqapeter-samvel-balasanan-vardan-ghukasyan-nkarchakan-dproc-vtarayin-shenq-patmakan-mshakuytayin-karuyc-6

Երբ Սամվել Բալասանյանը դարձավ Գյումրիի քաղաքապետ, խոստացավ վերադարձնել շենքը ու որոշեց դիմել կառավարությանը, որ շենքը ճանաչվի գերակա շահ ու վերադարձվի համայնքին։

Բայց թե ինչ եղավ դիմումը, ուր հասավ ու ինչ պատասխան ստացավ, Սամվել Բալասանյանը հարցին հստակ չի պատասխանում։ Միայն նշում է, որ փորձել են բարելավվել նկարչական դպրոցի պայմանները։

shirakimarz-gyumr-nerkayev-naxkin-qaxaqapeter-samvel-balasanan-vardan-ghukasyan-nkarchakan-dproc-vtarayin-shenq-patmakan-mshakuytayin-karuyc-4

Նախորդ տարի նկարչական դպրոցի տարածքն ընդլայնեցին՝ գրադարանը տեղափոխեցին մեկ այլ հասցե ու Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ՝ մասամբ վերանորոգեցին շենքը, քաղաքապետարանն էլ ջեռուցման համակարգի ծախսերը հոգաց։ Արված աշխատանքն էլ գնահատեցին ՀՀ-ում Գերմանիայի դաշնության արտաքին և լիազոր դեսպանն ու քաղաքապետը։ Շենքը ջեռուցվում էր, իսկ մասնակի վերանորոգված հատվածներում էլ կրեատիվ լուծումներ էին տրված։

shirakimarz-gyumr-nerkayev-naxkin-qaxaqapeter-samvel-balasanan-vardan-ghukasyan-nkarchakan-dproc-vtarayin-shenq-patmakan-mshakuytayin-karuyc-3

shirakimarz-gyumr-nerkayev-naxkin-qaxaqapeter-samvel-balasanan-vardan-ghukasyan-nkarchakan-dproc-vtarayin-shenq-patmakan-mshakuytayin-karuyc-5

Բայց շենքի մի մասը դեռ անմխիթար վիճակում է։ Դեռ սպասում են մեկ այլ դրամաշնորհի, որ կարողանան վերանորոգել շենքի մի մասը, նկուղը, բակը։ 

Իսկ այն հարցին, թե վերադարձնելո՞ւ է, թե՞ ոչ, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատասխանեց․«Մենք չգիտենք՝ գերակա շահ կճանաչե՞ն, թե՞ ոչ», իսկ թե ո՞ւմ է պատկանում շենքը, խուսափեց պատասխանելուց․ «Չեմ կարող՝ ասել ով է տերը, էնքան էդպես շենքեր կան, որ սեփականաշնորհվել են, ո՞ր մեկը միտքս պահեմ»։

shirakimarz-gyumr-nerkayev-naxkin-qaxaqapeter-samvel-balasanan-vardan-ghukasyan-nkarchakan-dproc-vtarayin-shenq-patmakan-mshakuytayin-karuyc-10

Ի դեպ, նույն եղանակով, Սամվել Բալասանյանն ուզում էր համայնքին վերադարձնել Գյումրիի կենտրոնական այգին։ Այն նախկին քաղաքապետ Վ․ Ղուկասյանն անվարձահատույց ու 99 տարով տվել էր վարձակալության։ Այս մեկի գերակա շահ ճանաչելու հարցը ևս մնում է անորոշ։

shirakimarz-gyumr-nerkayev-naxkin-qaxaqapeter-samvel-balasanan-vardan-ghukasyan-nkarchakan-dproc-vtarayin-shenq-patmakan-mshakuytayin-karuyc-8

NEWSPRESS.am