Արաս Օզբիլիզն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը Կառավարության որոշմամբ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից:
Որոշման հիմնավորման մեջ ասվում էր, որ «Արաս Իհսանի Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Նշենք, որ Արաս Օզբիլիզը 2012 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում: