Կառավարությունը 1 րոպե լռությամբ հարգեց Արմեն Երիցյանի հիշատակը
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 15-ին կայացած նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը մահացել էր դեկտեմբերի 13-ին. նա տեւական ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ։