«Առավոտ». Տեր-Պետրոսյանը միշտ հարմար պահի ակտիվանում է, երբ պետք է՝ պասիվանում է. Անդրանիկ Քոչարյան
«Առավոտ» թերթը գրում է.
«Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտից հեռացե՞լ էր»,- մեզ հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց մեր հարցին առաջին նախագահի՝ նախընտրական պայքարին մասնակցելու որոշման առնչությամբ:
Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում, պասիվացել էր, նա արձագանքեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ հարմար պահի ակտիվանում է, երբ պետք է՝ պասիվանում է: Տեր-Պետրոսյանը 2-րդ անգամ իր չմասնակցելը ընտրություններին տարիքի հետ կապեց: Կարծում եմ՝ տարիքը հիմա ավելի է շատացել, և դրա համար էլ ես այլ ուժի հետ եմ հույս կապում, իրենք ավելի երիտասարդ են»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում