«Ժամանակ». Վեճ ՀՅԴ-ում. Դաշնակցության համար կա երեք ճանապարհ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի և Սփյուռքի կառույցների միջև նոր վեճի առարկան այդ կուսակցության առաջիկա ընտրություններում մասնակցության ձևաչափի որոնումներն են։
Այս օրերին Հայ դատին նվիրված դրամահամավաքի առթիվ Փարիզում գտնվող դաշնակցական ողջ վերնախավը փորձում է ելքեր գտնել կուսակցության համար։ Դաշնակցության համար երեք ճանապարհ կա՝ առանց հաղթելու հեռանկարի մասնակցել առանձին, հաղթելու հեռանկարով մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով, կամ ԲՀԿ-ի հետ դաշինքով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում