Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում
Հասարակություն

Վերահսկիչ պալատը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում ստուգումների մասին

ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանում է ներկայացրել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում (այսուհետ՝ Հիմնադրամ) իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ, որտեղ ապատեղեկատվություն է անվանել Հիմնադրամի տնօրենի դեկտեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները:

Վերահսկիչ պալատի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2001 թվականին, իսկ Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ հանդիսացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Այս տարիների ընթացքում Հիմնադրամը հիմնադրից՝ ՀՀ կառավարությունից, որպես դրամաշնորհ ստացել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» վարկային ծրագրի շրջանակում շուրջ 7.6 մլն ԱՄՆ դոլար (2001-2006թթ.), «Էլեկտրոնային հասարակության մրցունակության համար նորարարության վարկային ծրագրի» շրջանակում շուրջ 19.5 մլն ԱՄՆ դոլար (2010-2016թթ.), «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ծրագիրը» իրականացնելու համար պետական շնորհ՝ 241,548.5 հազ. դրամ (2014 թվականից մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը), «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը պետական աջակցություն» ծրագրով շուրջ 590,000.0 հազ. դրամ (2008-2015թթ.), (Հաշվետվության 24-25 էջ.):

Հետևաբար որևէ տարակուսանք ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վարկային և դրամաշնորհային միջոցների վերահսկողության հարցի վերաբերյալ չի կարող լինել, իսկ պետության կողմից տրամադրված միջոցների արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը որպես ՏՏ ոլորտի վրա գրոհ ներկայացնելը պարզապես սեփական գործունեության արդյունքները կոծկելու և խնդրո առակայից շեղելու պարզունակ փորձ է:

Նկատի ունենալով Հիմնադրամի տնօրենի այն հայտարարությունը, որ իր համար Հաշվետվությունում առկա նյութը անակնկալ էր և իրենց հետ առարկությունները չեն քննարկվել, տեղեկացնենք, որ վերահսկողության ընթացքում հայտնաբերված փաստերի վերաբերյալ ստուգող հանձնաժողովի կողմից կազմվել են թվով 6 միջանկյալ արձանագրություններ, որոնց վերաբերյալ Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է առարկություններ:

Հիմնադրամի տնօրենը ս.թ. օգոստոսի 10-ի ՎՊԵ-Ա-50 գրությամբ հրավիրվել է Վերահսկիչ պալատ օգոստոսի 12-ին իր ներկայացրած առարկությունների քննարկմանը, սակայն Հիմնադրամը 11.08.2016թ. ՁԻՀ/Ֆ-418 գրությամբ տեղեկացրել է, որ Հիմնադրամի տնօրենը և այլ պատասխանատու անձինք մինչև սեպտեմբերի 1-ը բացակայում են երկրից, խնդրելով քննարկումը կազմակերպել սեպտեմբերի 1-ից հետո:

Վերահսկիչ պալատը, ընդառաջելով խնդրանքին, կազմակերպել է նոր քննարկում սեպտեմբերի 2-ին, մասնակցությամբ Հիմնադրամի տնօրենի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի, փոխնախարարի, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի և ՎՊ խորհրդի համակարգող անդամի, կետ առ կետ անդրադառնալով վերահսկողության ընթացքում բացահայտված փաստերին, ինչի մասին նշված է Հաշվետվության 24-րդ էջում:

Հետևաբար, Հիմնադրամի տնօրենի հայտարարությունը, որ իրենց հետ առարկությունները չեն քննարկվել, ակնհայտ կեղծիք է և ապատեղեկատվություն:

Ավելին, ՎՊ կողմից հրապարակված Հաշվետվության ՙՄիջանկյալ արձանագրություններով նշված փաստերի առնչությամբ Հիմնադրամի կողմից ներկայացված առարկությունների վերաբերյալ՚ բաժին 7-ում ամբողջությամբ անդրադարձ է կատարված ներկայացված առարկություններին (Հաշվետվության 20-24 էջ.), եզրակացնելով, որ Հիմնադրամի տնօրենի կողմից փորձ է արվել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված նորմերի (պարտականությունների), ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավասությունների չկատարումը կամ ոչ լիարժեք իրականացումը հիմնավորել անհիմն բացատրություններով և փաստերի խեղաթյուրմամբ` խուսափելով օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից:

Վերահսկիչ պալատի կողմից Հաշվետվությունը տեղադրված է Վերահսկիչ պալատի կայք էջի «Ընթացիկ հաշվետվություններ» բաժնում և Հաշվետվության բովանդակության վերաբերյալ հավելյալ որևէ մեկնաբանության անհրաժեշտություն Վերահսկիչ պալատը չի տեսնում, առավել ևս հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը, նկատի ունենալով, որ արձանագրված խախտումները առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել է քրեական գործ»: