Վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել
Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկարամ Մխիթարյանը։ Այս մասին հայտնում է gov.am կայքը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»,- ասվում է վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման մեջ։