Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը
Ազգային ժողովի պատգամավորներն այսօր արտահերթ նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլոր պատգամավորների անունից ցավակցություն հայտնեց Արմեն Երիցյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և հասարակությանը՝ նախարարի անժամանակ մահվան կապակցությամբ: