«Հրապարակ». Մաշտոցի հարկայինում նոր սկանդալ է հասունանում. շոշափվում է Կովալենկո Շահգալդյանի փեսայի անունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մաշտոցի հարկային տեսչությունում նոր սկանդալ է հասունանում: Պարզվել է, որ երբեմնի պետ Հրանտ Կարապետյանը՝ Կովալենկո Շահգալդյանի փեսան, տարիներ ի վեր այդտեղ պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով: Այն անվանել են «կոոպերատիվ» գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով և կառուցվածքով նախատեսված չի եղել, աշխատակիցներն էլ այլ հաստիքների և ֆունկցիաների վրա են գրանցված եղել: Այս բաժինը բացահայտվել է Մաշտոցի հարկային տեսչության աշխատողի՝ կաշառքի գործով ձերբակալությունից հետո:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ապօրինի բաժնի աշխատակիցներին այժմ ստիպում են դիմումներ գրել, իսկ նրանք պատահական մարդիկ չեն, մեկը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանի սանիկն է, մյուսը՝ ընկերոջ որդին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում