Բքի և վատ տեսանելիության պատճառով կան դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 21:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Արտաշավանի, Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Մարտունու, Վայքի եւ Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Սպիտակի ոլորաններում եւ Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում:
Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: