Քիչ առաջ մահացել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը
Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացավ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Այս լուրը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեցին բուժկենտրոնից: Արմեն Երիցյանը գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, անգիտակից և ծանր վիճակում:
Տնօրեն Անատոլի Գնունին հայտնեց, որ նախարարը մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից: Արմեն Երիցյանը տառապում էր քաղցկեղով:
NEWSPRESS.am-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Արմեն Երիցյանի ընտանիքին և հարազատներին, կիսում նրանց վիշտը: