«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել.«Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Քաղաքականություն

Կառավարական անեկդոտ՝ զբոսաշրջիկների մասին

Արդեն քանի տարի է՝ փորձում են Հայաստանում զբոսաշրջություն զարգացնել, սակայն ինչ ասել է զարգացնել զբոսաշրջությունը, այն դեպքում, երբ ինչ ասել է զարգացնել՝ հստակ պատկերացում չկա:

Այսօր էլ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը խոսում է հայեցակարգի ձևավորումից և երկրի ճանաչելիությունից:

Միակ բանը, որ արվեց ոլորտում՝ վարկեր ներգրավելն է ու բյուջեից գումարներ վատնելը: Պետբյուջեից հայկական բրենդի ձևավորման համար տրամադրվեց 150 հազ. դոլար, մոտ 250 հազար դոլար ամերիկյան կողմը տրամադրեց և ի՞նչ՝ ոչինչ:

Աշխատանք, որ պետք էր վաղուց իրականացվեր, ի դեպ, առանց հայեցակարգի էլ հնարավոր է պարզապես ենթակառուցվածքները զարգացնել, հարգել սեփական մշակույթը, աշխարհին ներկայացնել ոչ միայն եկեղեցիները, ի դեպ, մաքուր ներկայացնել, զբոսաշրջիկներին հնարավորություն տալ մատչելի կեցավայրերից օգտվել, ունենալ վայելուչ սերվիս: Ի վերջո, ունենալ հասարակական զուգարաններ: Բոլորն են հիշում տխրահռչակ բիոզուգարանները. 350 հազար դոլար արժեցող բիոզուգարանները ո′չ 350 հազար դոլարի էին, ո′չ էլ նպատակին ծառայեցին:

Հավելենք նաև, որ զբոսաշրջիկների թիվը միշտ էլ ավելի բարձր են ցույց տվել, քանի որ այդպես է պետք, իսկ թե իրականում քանի զբոսաշրջիկ է գալիս Հայաստանը՝ չի ներկայացվում: Անգամ հարազատ օջախ վերադարձողներին են ներկայացնում որպես զբոսաշրջիկներ, դարձյալ՝ պետք է:

1.2 մլն զբոսաշրջիկ, չէ մի չէ: Զբոսաշրջիկները, այն էլ մեկ միլիոն, այդ որտեղի՞ց եկան և որտե՞ղ գնացին, որ ոչ ոք չտեսավ: Ինչ-որ մեկը նստել, թիվ է հնարել, որն էլ հրամցվում է հանրությանը, առաջին հերթին՝ ՀՀԿ-ին: Եթե Հայաստան 1 մլն զբոսաշրջիկ գար, ապա դա կազդեր երկրի տնտեսական կյանքի վրա, որը ինչպես կիսամիապաղաղ եղել է, այնպես էլ մնացել է:

Այս ամենը թղթի վրա գրելուց օգուտ չկա, գրելով հարցը չի լուծվի:

Ինչպես երևում է, Զարմինե Զեյթունցյանը նախորդներից դաս չի քաղել, նշել է, որ 2017թ. ծրագրային ծախսերի մոտ 70 տոկոսն ուղղվելու է երկրի ճանաչելիության բարձրացմանը: Իսկ ի՞նչ եղան այն գումարները, որոնք ուղղված էին երկրի ճանաչելիության բարձրացմանը, չբարձրացա՞վ ճանաչելիությունը: Յուրաքանչյուրը գալիս է պաշտոնի, պարզապես զբաղվում է ջուր ծեծելով. հայեցակարգ է գրում, որպես կանոն, ոչ օգտակար՝ ճանաչելիությունը բարձրացնեն, որը ոչ մի տեղ էլ չի բարձրանում:

Իսկ երկրիս զբոսաշրջությունը դոփում է տեղում՝ հայեցակարգ և ռազմավարություն. նույն հասկացությունները կային 10 տարի առաջ, 20 տարի առաջ և հիմա էլ կան. ոլորտում ոչինչ չի փոխվել: Տեղյա՞կ է Կարեն Կարապետյանը, որ իր կադրերը գնում են նախկինների ապահով ճանապարհով, իսկ զբոսաշրջիկներ չեն գալու Հայաստան՝ միայն հայեցակարգի և ռազմավարության սիրուն աչքերի համար:

NEWSPRESS.am