Հալեպն ամբողջովին ազատագրված է
Հալեպի «Գանձասար» պարբերականը գրում է, որ սիրիական բազմաթիվ աղբյուրներ հաստատել են Հալեպի ամբողջական ազատագրումը և միացումը սիրիական բանակին և նրա դաշնակիցներին:
«Ժողովուրդը մեծ ցնծությամբ տոնում է բազմաչարչար Հալեպի ազատագրումը: Հալեպի հաղթանակը:
Հալեպի և ողջ Սիրիայի համար պատմական օր է այսօր:
Հարգանք բոլոր նահատակներին:
Պատիվ սիրիական բանակին և Հալեպի տոկացող ժողովրդին:
Սպասում ենք սիրիական բանակի պաշտոնական հայտարարությանը»: