«Ժողովուրդ». Ես գիտեմ էն ծախված ոստիկանին, ով էս ամեն ինչը պատվիրում ա. Յոնջլախցի Նորոն 29-ամյա երիտասարդի սպանությունը որակում է ինքնապաշտպանություն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Աստղիկ» բժշկական կենտրոնում այս տարվա սեպտեմբերի 3-ին հրազենային վնասվածքներից մահացել էր Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի 29-ամյա բնակիչ Վահե Գևորգյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Ավան վարչական շրջանի բնակիչ Արտակ Հայրապետյանը։ Իսկ դեկտեմբերի 2-իև նույն գործի շրջանակներում ձերբակալվեց նրա ազգականը՝ քրեական հեղինակություն համարվող Նորայր Ղազարյանը (Յոնջլախցի Նորո)։
Վերջինիս մեղադրանք Է առաջադրվել սպանության և ապօրինի զենք կրելու, պահելու հատկանիշներով։
«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցել Է կալանավորի հետ։ Նա վստահեցրեց, որ կատարվածն ինքնապաշտպանություն Է եղել, քանի որ 28-30 անհայտ անձ զինված հարձակվել Է իր տան վրա, վնասել կնոջը, իսկ մանկահասակ երեխան վախից առողջական խնդիրներ Է ձեռք բերել. «Ես մեր թաղում եմ Յոնջլախցի Նորո, իմ տանը ես սիրող, հոգատար հայր եմ։ Ո՞վ կպատկերացներ, որ Էդ 20 տարեկան լակոտները կհարբեն, կհարձակվեն։ Բա ինքնապաշտպանությունն Էլ ինչպե՞ս Է լինում։ Ես իմ ճիշտն ունեմ։ Ես գիտեմ էն ծախված ոստիկանին, ով էս ամեն ինչը պատվիրում ա»,- հայտնեց Ն. Ղազարյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում