«Փաստ». Հրազդանում «կատաղի մարտեր» կմղվի Անդրանիկ Մանուկյանի որդու և Միհրան Պողոսյանի քեռորդու միջև
«Փաստ» թերթը գրում է.
«Կոտայքի մարզում նախընտրական կրքերը, ամենայն հավանականությամբ, թեժ են լինելու: Ռեյտինգային քվեարկություններով այստեղ ԱԺ մտնելու հայտ են ներկայացրել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը և «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միշա Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը:
«Փաստի» տեղեկություններով` խնդիրն այն է, որ երկու թեկնածուներն էլ իրենց ընտրվելու հիմնական «ստավկան» դրել են Հրազդանի ընտրողների վրա և չի բացառվում, որ այնտեղ միմյանց դեմ կատաղի «մարտեր» մղելով, կիսեն ձայները և երկուսն էլ դուրս մնան Ազգային ժողովից, որովհետև Կոտայքը բավականին մեծ ընտրատարածք է և արդյունքում կարող են հաղթել մյուս տարածքներում առավել արդյունավետ ընտրարշավ կազմակերպած թեկնածուները:
Ի դեպ, Միշա Հարությունյանը ԴԱՀԿ նախկին ղեկավար, գեներալ Միհրան Պողոսյանի քեռին է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում