«Ժամանակ». Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ. Հովիկ Աբրահամյանի դերի էական նվազում է սպասվում
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ի ներսում վերջին դրամատիկ փոփոխություններից հետո, Հովիկ Աբրահամյանի դերի էական նվազում է սպասվում, որն արտահայտվելու է նաև այս որոշմամբ։
Մինչև դեկտեմբերի 20-ը Սերժ Սարգսյանը կուսակիցների նեղ շրջանակի համար կհստակեցնի նախընտրական ցուցակում Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի ու Տարոն Մարգարյանի տեղերը։
Հայտնի է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ թերթի այսօվա համարում