«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել.«Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Տնտեսություն

Գյուղատնտեսությունը զարգանալու փոխարեն 150 տարի հետ է գնացել

Հայաստանը վաղուց արդյունաբերական երկիր չէ, այլ ագրարային: Եթե արդյունաբերության զարգացմանը քաղաքականությունն է նաև խառնված, ապա գյուղատնտեսության զարգացման համար պարզապես ցանկություն է պետք:

Իսկ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանում է տարերայնորեն՝ ինչպես կարողանում է: Եթե երկրի որևէ հատվածում կա խնդիր, այն լուծելու փոխարեն ծածկադմփոց է արվում:

Համայնքներ կան, որտեղ ջուր չկա, և ոռոգման ջրի հարցը լուծում են միայն միջազգային դոնորների հաշվին, այն էլ այդ գումարների մի մասն է տեղ հասնում՝ անորակ շինաշխատանքներով, ուշացումներով: Ոռոգման ոլորտում ներառված են այնպիսի անձինք, ովքեր պազապես ոռոգման ջրի հաշվին հարստացան՝ վերից վար, իսկ ոռոգման ջրի հարցն այդպես էլ մնաց, համայնքներ կան Արարատյան դաշտում, որտեղ ոռոգում ասվածը մոռացել են, կամ ամռանը, երբ ինտենսիվ ոռոգում է անհրաժեշտ, ջուրը լինում է 20 օր ուշացումով: Այսինքն՝ ոռոգման հարցը կարելի էր լուծել միայն լինելով հոգատար ոլորտի նկատմամբ:

Գաղտնիք չէ, որ մշակովի բույսերի շրջանում տարածվել մի քանի հիվանդություններ, որոնք ոչնչացնում են աճեցրած բերքը, սակայն վնասատուների դեմ պայքարելու փոխարեն համապատասխան կառույցները միայն թեթիկներ էին տպագրում՝ հիշեցումներով և մարդկանց խորհուրդներ տալիս: Ներկայումս տարածված է լոլիկի ցեցը, ֆիլոքսերիան, և այս հիվանդությունների օջախներն այնքան մեծ են, որ խաղողագործությունը և մորմազգիների մշակությունը կասկածի տակ է դրվելու ոչ հեռու ապագայում:

Այս խնդրի մասին, սակայն, դարձյալ ծածկադմփոց է արվել՝ և′ տարածքների, և′ իրական վնասների մասին:

Այսօր որ գյուղում էլ հարցուփորձ անես՝ մարդիկ «տոկոսի տակ են», վարկ են վերցրել և չեն կարողացել վճարել. սա արդեն սովորական պատկեր է գյուղի համար: Գյուղվարկերը վերադարձնելու համար ստիպված են լինում արտագաղթել՝ փող ուղարկել շինարարությունից՝ գյուղատնտեսության վարկերը փակելու համար:

Ոռոգման ջրի գինը բարձր է, պարարտանյութերը, որոնք հիմնականում օլիգարխիայի ներկայացուցիչներն են ներկրում՝ թանկ, մեխանիզացիան օգտագործում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, եղած մեխանիզացիայի 100 տարին վաղուց է բոլորել:

Այս ամենի արդյունքում հեկտարներով հողեր չեն մշակվում, չենք կարող իրական պատկերը ներկայացնել, քանի որ այն պարզապես թաքուն է պահվում. գյուղապետին հանձնարարվում է մեծաքանակ մշակություն ցույց տալ, մարզպետարաններն այն ավելի են մեծացնում, իսկ գյուղնախարարություն արդեն հղկված մշակության տարածքներ են հասնում: Այս է նաև պատճառը, որ երբեմն հաշվարկում են, որ մեկ հա հաշվով պետք է որ արդյունքն ավելի մեծ լիներ: Ինչևէ:

Գյուղատնտեսությունն այս պայմաններում չի զարգանա, քանի որ անարդյունավետ է շարքային հողօգտագործողի համար հողակտոր մշակելը, դրա փոխարեն գնվում են մեծաքանակ հողատարածքներ, և գյուղացիներն իրենց հողի վրա աշխատելու փոխարեն աշխատում են մեծահարուստի հողատարածքում:

Այս իրավիճակն ինչ-որ բան չհիշեցրե՞ց. 19-րդ դարում հենց այսպիսին էր հայկական հետամնաց գյուղը:

Զարգանալու փոխարեն 150 տարի հետ ենք գնացել:

NEWSPRESS.am