«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել.«Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Մշակույթ

Ղափամայի տոն՝ Թբիլիսիում (լուսանկարներ)

Հայկական խոհանոցը հայ ազգային մշակույթի մի մասն է, իսկ նրա մոռացված էջերի արդիականացումը համայնքային կառույցների գործունեության նպատակներից մեկը:

2016 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, հավատացյալները մասնակցեցին հայ ազգային ճաշատեսակ ղափամայի տոնին: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ կազմակերպված ղափամայի տոնը նպատակամղված էր թբիլիսահայության շրջանում արդիականացնել և ժողովրդականացել ազգային այս ճաշատեսակը:

Եկեղեցու բակում իրար կողքի շարված սեղաններին տեղ էին գտել տարբեր կանանց ձեռքերով պատրաստված արքայական դդմիկներով ղափաման, նաև շոգեխաշած ու խորոված դդումները, տարբեր ուտեստներ, տաք թեյը դդմի մուրաբաներով ու ջեմով, հալվայով ու մեղրով:

Ողջունելով ներկաներին` Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը արժևորեց հայկական ազգային կերակրատեսակները ժողովրդականացնելու և դրանց հետ կապված ավանդույթները սերունդներին փոխանցելու առաքելությունը, որ սիրով կատարում են համայնքային այս կառույցը և եկեղեցասեր կանանց միությունները: Բանախոսը նշեց, որ այս համով-հոտով ուտեստը դարեր շարունակ հայերը պատրաստել են ամանորյա և Սուրբծննդյան տոներին և եղել է ուրախ սեղանների զարդը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, արժևորելով եկեղեցական տոները ազգային խոհանոցի հետ կապելու թբիլիսահայ համայնքում հաստատված ավանդույթը, անդրադարձ կատարեց Սուրբ ծննդյան տոնին գաթայի, բարեկենդանին հարիսայի, ամռանը՝ տոլմայի փառատոները: Սրբազան հայրը ղափամայի տոնը կապեց Աուրբ Նիկողայոս հայրապետի տոնի հետ և հույս հայտնեց, որ այս տոնը նույնպես կդառնա ավանդական թբիլիսահայ հասարակության շրջանում: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց տիկնանց միության գործունեությունը ազգային ավանդույթները պահպանելու, սերունդներին փոխանցելու և այդ շնչով դաստիարակելու ուղղությամբ:

Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Ճիճինաձեն, շնորհավորելով ներկաներին տոնի առիթով, առանձնահատուկ ընդգծեց ազգային ավանդույթների շուրջ համայնքի համախմբվածությունը, որը այս ավանդապահ և հյուրընկալ քաղաքի կարևոր բնութագրիչներից մեկն է:

Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի կողմից օրհնվեցին դդմի տարբեր տարատեսակներով սեղանները:

Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խմբի, դուդուկի և դհոլի խմբերի ուրախ պարի ու երաժշտության և մենակատարներ Ռուզաննա Միքայելյանցի և Անի Թորոսյանի կատարմամբ «Ղափամա» երգի ուղեկցությամբ, տեղի ունեցավ ղափամայով և թեյով ներկաների հյուրասիրություն:

gapamayiton-tbilisum-haykakan-xohanocn-mshakuyt-mimasn-kazmum-virahayoctem-morajcavejer-ardakanacum-hamaynqayin-karuycner-gorcunetyan-1 gapamayiton-tbilisum-haykakan-xohanocn-mshakuyt-mimasn-kazmum-virahayoctem-morajcavejer-ardakanacum-hamaynqayin-karuycner-gorcunetyan-2 gapamayiton-tbilisum-haykakan-xohanocn-mshakuyt-mimasn-kazmum-virahayoctem-morajcavejer-ardakanacum-hamaynqayin-karuycner-gorcunetyan-4

gapamayiton-tbilisum-haykakan-xohanocn-mshakuyt-mimasn-kazmum-virahayoctem-morajcavejer-ardakanacum-hamaynqayin-karuycner-gorcunetyan