Իրավիճակը՝ Վրաստանի ճանապարհներին
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Կոբի հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառի ռեժիմով և միայն ձնահյուսից պաշտպանող թունելով:
Կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը թունելում պետք է իրականացվի մեկ ուղղությամբ: