Ավակովը հրաժարական է տվել. Ցարյով
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր, Նովոռոսիայի խորհրդարանի խոսնակ Օլեգ Ցարյովը հայտարարել է, որ մինչ Ուկրաինայի սահմանը հատելը, երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարական է տվել: Ավակովի հրաժարականը կառավարությունն իբր ստացել է դեկտեմբերի 8-ին: Այդ մասին հայտարարությունը Ցարյովն արել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ինքը՝ Արսենը, Լյաշկոյի ծննդյան օրը նշելուց հետո, Կնյաժիչիում տեղի ունեցած իրադարձությունների հաջորդ օրը գործուղվել է Կանադա և այդպես էլ չի վերադարձել Ուկրաինա: Հայտարարությունը, թեկուզ և գրված է եղել անձամբ նրա կողմից, բայց փոխանցվել է Ուկրաինային և գրանցվել է առանց նրա մասնակցության»,- գրել է նա: