«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել.«Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Քաղաքականություն

«Անձնական խնդիր չունեմ, պաշտոնի կարիք չունեմ, բայց…». Ծառուկյանը կվերադառնա՞ քաղաքականություն

Դեկտեմբերի 11-ին Գյումրիում էր ԲՀԿ նախկին առաջնորդը։ Գագիկ Ծառուկյանը 1988թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո, մեկնեց Գյումրիի «Ավտոկայան» տնակային թաղամաս, այնուհետև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպություն, որը հիմնականում բարեգործների օգնությամբ բնակարանով, ֆինանսական միջոցներով ու վառելափայտով աջակցում է տնակում ապրող գյումրեցիներին։ Խոսելով «Շիրակ կենտրոնի» ղեկավարի հետ և տեսնելով, թե ինչ բազմություն էր հավաքվել ու ինչ ֆինանսական օգնություն էին խնդրում գյումրեցիները՝ Գագիկ Ծառուկյանը 10 միլիոն դրամ հատկացրեց կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին։ Զոհված զինվորների ընտանիքներին տրամադրեց 1-ական միլիոն դրամ և մեկ զոհված զինվորի ընտանիքի նվիրեց բնակարան։

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման էին եկել շատերը, ովքեր խնդրում էին աջակցություն։ Բայց շատերը դժգոհ էին հանդիպումից, քաշքշուկից, որ չկարողացան իրենց խնդրանքն ասել նրան․ «Ամոթ է, ամոթ, էս ինչ անշնորհք ձևով կվարվին»: Մյուսներն էլ նշում էին՝ «երկիրը թշվառության մեջ է, ինչղ ուզեն կվարվին, կվազցնեն հետևներից»։

Գագիկ Ծառուկյանը միայն հորդորում էր մոտենալ Վարդևան Գրիգորյանին՝ օգնություն ստանալու, նրան տալով 30 միլիոն դրամ՝ կարիքավորներին բաժանելու համար։

Այն հարցին, թե ինչպես է գնահատում Գյումրիի ու գյումրեցիների վիճակը, Ծառուկյանը պատասխանեց, որ այս անգամ օգնություն խնդրողները շատ էին. «Ես 30 տարի գյումրեցիների հետ կապի մեջ եմ՝ և՛ գործնական, և՛ բիզնեսի, և՛բարեկամական։ էն ժամանակ, որ գալիս էինք, եթե նոր բան դուրս եկած լիներ, առաջինը Գյումրիում էր, իրենք էլ ուրախ, զվարթ, ժպտացող, հյուրասեր: Էն ուրախ ժողովրդի այս վիճակը տեսնելով՝ ցանկացած հայրենասեր մարդ իրեն շատ վատ է զգում»։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ պետք է միասնական լինել, ուս-ուսի տալ, որ կարողանանք պայքարել և՛ հզոր պետության համար, և՛գործազրկության ու արտագաղթի դեմ, ոչ թե զբաղվել միմյանց նախանձելով, բամբասելով ու իրար վրա ցեխ շպրտելով։

Քաղաքականություն վերադառնալու մասին էլ ասաց, որ մոտ օրերս հայտարարություն կանի․ «Անձնական խնդիր չունեմ, պաշտոնի կարիք չունեմ, բայց կարիք ունեմ, որ իմ ժողովրդի դեմքին ժպիտ լինի, իմ ժողովուրդը երջանիկ լինի, արտագաղթ չլինի, պետությունը հզոր լինի, հզոր պետությամբ բոլոր խնդիրները կկարգավորվեն։ Այսօր Ղարաբաղի խնդիր ունենք: Տեսնելով, որ մենք հզոր ենք՝ խաղաղ բանակցային կարգով բոլոր հարցերը կարող ենք լուծել։ Նոր բաներ չեմ ասում՝ միշտ էլ ուժեղի հետ հաշվի են նստում, իսկ ուժեղ լինելը, եթե մասնատվում է, ուժեղ չեն կարող լինել, պիտի ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելով՝ անձնականը մի կողմ դնել, լինի արդարություն, վստահություն, մրցակցություն։ Մրցակցությանը, որ տղաս էլ մասնակցի, հավասարի դեպքում հաղթանակը ես իրեն չեմ տա, հիմնականը սա պետք է լինի ժողովրդի մեջ , որ վստահությունը, հավատը վերականգնվի»,- այսպես պատճառաբանեց իր հավանական վերադարձը Գագիկ Ծառուկյանը։