Վթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Deawoo Nexia» մակնիշի 35 DC 040 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ս. 1984 թ. ծնված) և «GAZ 53» մակնիշի 34 NS 224 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Մ. 1998 թ. ծնված) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Deawoo Nexia»-ի գազի բալոնի փականը: