Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ 60-ն անց տղամարդ է մահացել
Այս գիշեր Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ քաղաքացի է մահացել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
«Գիշերը Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրեջք է կատարել Մինվոդ քաղաքում, որովհետև ուղևորներից մեկը վատացել էր։ Ցավոք սրտի, վայրէջքից հետո բժիշկները չեն կարողացել 60-ն անց տղամարդու կյանքը փրկել»,- գրել է նա: