Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս են եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել
Մամուլ

«ՀԺ». Դրան Լավ կսատկացնեք. Նորատուսցի Ալիկը սպանված Մուշեղ Մուշեղյանի մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը հայտնաբերվել է։

Հիշեցնենք, որ այդ օրը գեղեցկության սրահում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից սպանվել էին Երևանի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում։

Իրավապահները տևական ժամանակ չէին կարողանամ հայտնաբերել այն զենքը, որից հնչել էին կրակոցները։ Մեր տեղեկություններով, գործով մեղադրյալներն են մատնացույց արել այն վայրը, որտեղ թաքցրել են զենքը, ատրճանակը հայտնաբերվել է «Լիա» գեղեցկության սրահի հարակից տարածքում։ Նույն այդ տեղեկություններով, հայտնաբերված «Մակարովը» պատկանել է սպանված Մուշեղ Մուշեղյանին. երկու սպանություններն էլ տեղի են ունեցել այդ զենքով։ Իրավապահների կողմից զենքը հայտնաբերելու տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին նաև ՀՀ քննչական կոմիտեից։

Սույն գործով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին, նրա ընկերոջը Բդոյին, Չարբախցի Գեղամին (Պետրոս Ղազարյանին) և նրա երկու ընկերներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած «ռազբորկային» մասնակցել է մի քանի տասնյակ մարդ հիմնականում քրեական հեղինակության Գեղամի շրջապատից։ Նրանց ու սպանված Մուշեղ Մուշեղյանի միջև վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է լուրջ ընդհարման, ինչի ժամանակ Մուշեղ Մուշեղյանն իր մոտ եղած զենքով կրակել է իրեն շատ մոտ գտնվող Գևորգ Ավետիսյանի գլխին։

Երեկ, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ Մուշեղ Մուշեղյանը սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ այսպես ասած «պատանդ» է վերցրել Չարբախցի Գեղամի ծանոթներից 25-ամյա Գևորգին, ատրճանակը պահել է նրա գլխին, որպեսզի կարողանա նրա հետ դուրս գալ գեղեցկության սրահից, սակայն չի հաջողվել, լուրջ ընդհարում է սկսվել, ինչի ժամանակ էլ Մուշեղյանը կրակել է Գևորգ Ավետիսյանի գլխին։

Այնուհետև զենքի համար «կռիվ է» գնացել, փորձել են իրար ձեռքից խլել ատրճանակը, հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով սպանվել է Մուշեղ Մուշեղյանը, հրազենային վիրավորում ստացել Արամ Պետրոսյանը. դիակի զննությամբ նաև կտրող-ծակող վնասվածքներ են հայտնաբերվել։ Մեր տեղեկություններով՝ Մուշեղ Մուշեղյանը և Չարբախցի Գեղամը վիճաբանել են ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն նրանք իրավապահներին հրաժարվել են մանրամասնել. թե կոնկրետ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

Մեզ հայտնի դարձավ, որ գործով կալանավորված քրեական հեղինակության Նորատուսցի Ալիկը դեպքի վայրում չի եղել։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա Չարբախցի Գեղամին «խորհուրդ» է տվել«լավ սատկացնել Մուշեղ Մուշեղյանին»։ Դրա համար Էլ նրան մեղադրանք Է առաջադրվել Մուշեղյանի սպանությունը դրդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի հատկանիշներով (սպանության դրդչություն)։

Նշենք, որ Մուշեղյանը Նորատուսցի Ալիկի վստահված անձն Է եղել, սակայն ինչ-ինչ պատճառով նրա ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել, և Մուշեղը վտարվել Է Ալիկի շրջապատից։

Առաջադրված մեղադրանքը Ալիկ Բանդարյանը չի ընդանում և հրաժարվել Է ցուցմունք տալ։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում