Հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ գլուխը պոկված. Մահացածը հոգեկան հիվանդ էր
Արարատի մարզի Դալար գյուղով անցնող երկաթգծի ուղեփակոցի մոտ այսօր վաղ առավոտյան հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ գլուխը պոկված։
Այս մասին լուրը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից: Պարզվում է, որ մահացողը Դալար գյուղի բնակիչ է` 26-ամյա Արայիկ Ալեքսանյանը:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Դալարի գյուղապետ Գագիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արայիկը իր հարազատ եղբոր` Աշոտի որդին է: Արայիկն ապրում էր հոր և իր եղբոր հետ: «Կատարվածի համար ոչ-ոքի չենք մեղադրում և չենք մտածում, որ որևէ մեկը նրան սպանել է: Արայիկը նոր էր վերադարձել հոգեբուժարանից: Նա Նուբարաշենում բուժվում էր… դե երևի մոտը էլի նոպա է սկսվել…»,- մեզ հետ զրույցում ասաց Արայիկի հորեղբայր ու համայնքի ղեկավար` Գագիկ Ալեքսանյանը: