Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս են եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել
Արխիվ

Տնօրե՞ն, թե՞ խամաճիկ… Ագնեսա Շահնազարյանի անցյալն ու ոչինչ չխոստացող ներկան

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը փորձել է ինչ-որ կերպ արձագանքել իր անվան շուրջ շրջանառվող լուրերին ու դժգոհություններին:

« …Չեմ հասկանում` ինչո՞վ է պայմանավորված այս ծայրաստիճան հետաքրքրվածությունը, կոշկակար եմ, ուզում եմ դառնալ թատրոնի տնօրե՞ն, ի վերջո անցած ճանապարհ ունեմ»,- ասել է Ագնեսան:

Միգուցե Ագնեսան կոշկակար չի եղել, բայց հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել 36-ամյա դերասանուհուն, թե ինչ ճանապարհով է նա անցել ու ինչպես է այսօր փորձում դառնալ թատրոնի տնօրեն:

Հիշեցնենք, որ NEWSPRESS.am-ն անդրադարձել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր աշխատատեղի համար հայտարարված մրցույթին: Հենց այս դրամատիկական թատրոնում էլ, իր «փառավոր անցյալով ու ներկայով» Ագնեսա Շահնազարյանը փորձում է ամրապնդել ու հաստատել իր ապագան: Ավելորդ չենք համարի ևս մեկ անգամ նկատել, որ Ագնեսան ոչ մի թատրոնում երկար չի աշխատել, առավելևս՝ չունի ղեկավարման հմտություն: Ավելին՝ նա մի պահ նույնիսկ, չկարողանալով իր դիրքերը հաստատել թատրոնում՝ թողել է ամեն ինչ և հեռացել Մոսկվա: Այստեղ նա գտել է իրեն. բացել է ֆուրշետի ծառայություն ու հմայքի սրահ, բայց այստեղ էլ նա չի կարողացել խաղալ իր «դերը»: Ագնեսան Մոսկվայում տապալել է իր գործը, որին, արդեն հայրենիքում, հաջորդել է անառակ որդու վերադարձը…

Բայց հիմա նույնիսկ սա էլ չէ խնդիրը. հավաստի աղբյուրների համաձայն՝ Ագնեսայի նշանակման հարցով ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի վրա նույնիսկ արդեն ճնշում է գործադրվում՝ մինչև իսկ այնքան, որ վերջինս իր մոտ է կանչել տնօրենի բոլոր պոտենցյալ թեկնածուներին, այդ թվում նաև՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հանրային Հեռուստաընկերության Լոռու մարզի լրագրող, «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանին և հորդորել, որ իրենց թեկնածությունը չառաջադրեն:

Ակնհայտ է, որ Ագնեսան ո՛չ այդքան սիրված ու հարգված դերասանուհի է, ո՛չ այդքան արժանապատվություն ունի ու ո՛չ էլ այդքան «թափ», որ նրա համար, մեր աղբյուրի համաձայն, միջնորդում է առաջին տիկինը: Նա պարզապես դառնալու է հերթական խամաճիկը, որին կարելի ու հնարավոր կլինի օգտագործել… թե ում է դա ձեռնտու՝ առանձին հարց է, բայց ցավալին այն է, որ Ագնեսան կամ թքած ունի կամ չի հաշվարկել, որ շահագրգռված մարդիկ կան իր նշանակման գործում, ովքեր կօգտագործեն իրեն որպես խամաճիկ, որ ինքը կլինի դրածո տնօրեն, որ զարտուղի ճանապարհով ստացած աթոռը հնարավոր է ճոճվի իր տակ, որ չի վայելելու իր ապագա աշխատակիցների իրական սերն ու հարգանքը (քանի որ վերջիններս չեն ուզում նրան տեսնել իրենց թատրոնում), և առհասարակ՝ թքած ունի կամ չի հաշվարկել, որ մարդը դադարում է մարդ լինելուց ու կորցնում իր «ես»-ը, երբ դառնում է խամաճիկ…

NEWSPRESS.am