Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Վորոնինի հուշամրցաշարին
Դեկտեմբերի 18-23-ը հայ մարմնամարզիկները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Միխայիլ Վորոնինի անվան հուշամրցաշարին:
Հայաստանը մրցաշարում կներկայացնեն 4 մարզիկներ: Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը հանդես կգան մեծահասակների մրցումներում, իսկ երիտասարդների պայքարում ելույթ կունենան Գագիկ Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը: Բոլոր մարմնամարզիկներն էլ ուժերը կչափեն բազմամարտում: