Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է թալանել տարադրամի փոխանակման կետը. Tert.am
Դիմակավորված և զինված անձն այսօր առավոտյան ավազակային հարձակում է գործել Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա։
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։
Հանդիպելով տարադրամի փոխանակման կետի աշխատակցի դիմադրությանը՝ անհայտ անձը կրակոցներ է արձակել և փախուստի է դիմել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան չի հաջողվել գումար հափշտակել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում