«Փաստ». ՀՀԿ-ի «անմեղ» խորամանկությունը
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր երկրում նախկին 41 ընտրատարածքը 28-ով կրճատվել դարձել է ընդամենը 13-ը: Շատերին թվում է, թե սա շիլաշփոթ կառաջացնի: Բայց իշխանական կուսակցությունը` ՀՀԿ-ն, շատ հանգիստ է: Կուսակցությունը «անմեղ» խորամանկության է դիմել:
«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ-ն տեղերում, միևնույն ընտրատարածքում ռեյտինգային ցուցակում ապագա պատգամավորական թեկնածուներին հանձնարարել է ընտրարշավի ժամանակ աշխատանքի բաժանում անել:
Այսինքն` օրինակ, եթե Տավուշում Նոյեմբերյանի ենթաշրջանը «Գրանդ տոբակոյի» «սեփական» տարածքն է, ապա նույն ընտրատարածքի Դիլիջանի հատվածի սեփականատեր, «պիվի» Հակոբը Նոյեմբերյանից ձայներ չպիտի գողանա: Ամենքն իրենց տարածքում պիտի աշխատեն, ինչպես նախկինում է եղել: Այլապես «պիվի» Հակոբը կարող է 50000 ձայն ստանալ, իր մյուս կուսակիցը` 5000: Եվ հանկարծ ԲՀԿ-ն վերջինից կարող է առաջ անցնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում