«Հրապարակ». Վարդան Հարությունյանը «ռակիրովկաներ» է անում՝ կանխելով ղեկավարների սերտաճումը բիզնեսի հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները հասել են տարածքային տեսչություններին: Վարդան Հարությունյանը «ռակիրովկաներ» է անում՝ կանխելով ղեկավարների սերտաճումը բիզնեսի հետ: Վանաձորցի, բայց տասնյակ տարիներ «գեներալների հետ քյալլա տվող» Արմավիրի հարկայինի պետ Արթուր Եթիմյանին տեղափոխել է Իջևան:
Վանաձորի հարկային տեսչության երևանցի պետ Կարեն Այվազյանին՝ Գյումրի: Գյումրու հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանին տեղափոխել է Կապանի հարկային տեսչության պետ: Կապանի պետին՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդի Արթուր Այվազյանին տեղափոխել են Երևան՝ Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մաքսատան պետի տեղակալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում